ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մակունցը Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը

Մակունցը Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը

ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ: Այս մասին  դեսպանը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը։ Անդրադարձանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս։ Մենք անհամբեր սպասում ենք պարոն Բոնոյի հետ աշխատանքին»,- գրել է նա։

  • Կիսվել: