երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մակունցը ԱՄՆ սենատորին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ներկա վիճակը

Մակունցը ԱՄՆ սենատորին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ներկա վիճակը

Ս․թ․ նոյեմբերի 14-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։ 

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը։

  • Կիսվել: