հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման, ինչպես նաև ընտրողների քաղաքացիական բարձր ակտիվության կապակցությամբ։ Այս մասին ասված է X սոցիալական ցանցում Լյուքսեմբուրգի ԱԳՆ պաշտոնական էջում։

Նշվում է, որ անցկացված քվեարկությունը հաստատում է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, կայունությանը և Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցությանը։

«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին հաջող ընտրությունների և ակտիվ ժողովրդավարական մասնակցության կապակցությամբ։ Քվեարկությունը հստակորեն հաստատում է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, կայունությանը և Եվրոպայի հետ առավել սերտ կապերին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր գործընկերության խորացմանը»,- ասված է հրապարակման մեջ։

 

  • Կիսվել: