հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում 30 զոհ կա

Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում 30 զոհ կա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շիական միլիցիայի օբյեկտներին Հարավային Լիբանանի բնակավայրերում և Արևմտյան Բեկաա տարածաշրջանում։ Վերջին մեկ օրվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ 92-ը: Այս մասին հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության՝ մարտի 2-ին սկսված լարվածության բռնկումից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 3696-ի, իսկ տուժածներինը՝ 11 հազար 413-ի։

Գերատեսչությունում նշել են, որ ռմբակոծությունները շարունակվում են՝ չնայած հայտարարված հրադադարին, և չեն բացառել զոհերի ու վիրավորների թվի հետագա աճը՝ նոր տվյալների ստացմանը զուգընթաց։

 

  • Կիսվել: