շաբաթ, հոկտեմբեր 3
3 / 10 / 2026
Լեհաստանում մարտական հերթապահության են անցել հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները

Լեհաստանում մարտական հերթապահության են անցել հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները

Հարավկորեական FA-50GF թեթև մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում։ Դրանք կօգտագործվեն երկրի արևելյան սահմանի պաշտպանության ուժեղացման համար: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նա, մասնավորապես, նշել է. «Չափազանց կարևոր հաղորդագրություն։ FA-50GF թեթև ինքնաթիռները հենց նոր անցել են մարտական հերթապահության։ Սա նշանակում է մեր արևելյան սահմանի հերթական ուժեղացում»:

Ըստ Կոսինյակ-Կամիշի՝ ինքնաթիռները ձեռք են բերվել առանց սպառազինության, սակայն Լեհաստանը կարողացել է ստանալ անհրաժեշտ համալրումը, ինչի շնորհիվ FA-50-ներն այժմ կարող են օգտագործվել երկրի պաշտպանության խնդիրների կատարման համար։

«Այսօրվանից մեր անվտանգությունը նոր պաշտպաններ ունի»,-նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ռազմաօդային ուժերի զինծառայողներին ինքնաթիռները հերթապահության նախապատրաստելու համար։

  • Կիսվել: