Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:


