երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Կովկասի տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով. Քանանի

Կովկասի տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով. Քանանի

«Կովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ Իրանի դիրքորշումը չի փոխվել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

«Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Թեհրանում միշտ ողջունում են քաղաքական մոտեցումները»,- նշել է նա։

Անդրադառնալով Բաքվում Իրանի դեսպանի փոփոխությանը, Քանանին ասել է. «Արտաքին գործերի նախարարությունում փոփոխությունները նորություն չեն»։

Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարությունը զգուշացրել էր Ադրբեջանին՝  սահմանների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության հետ կապված Բաքվի արկածախնդրության և Իսրայելի հետ հարաբերությունների կապակցությամբ։

  • Կիսվել: