կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը

Փաշինյանը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է մի քանի պատվիրակությունների արտասահմանյան այցերը

ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են  ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:

Մանասավորապես, մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:

Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։

Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։

Այցերի չեղարկումը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով:

  • Կիսվել: