Խորհրդարանում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն
Մայիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն։
Այդ նպատակի համար հատկացվել է 1,5 ժամ (12.00-13.30)։ Թափուր պաշտոնին հավակնում են երեք իրավաբաններ՝ Աշոտ Հայրապետյանը, Արմենուհի Հարությունյանը, Անահիտ Աբրահամյանը։