«Խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային հավակնություններն են». Բայրամով
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին այսօր Անկարայում Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։
«Խաղաղության պայմանագրի ավարտի գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ «տարածքային հավակնություններն են»։ ՀՀ սպառազինությունը մտահոգության տեղիք է տալիս, դրան նպաստում են երրորդ երկրները»,- ասել է Բայրամովը։
Նա նաև ասել է, որ բանակցային գործընթացում դրական դինամիկա կա, համաձայնագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է։


