երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյան

Խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի դեպքում Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյան

Հայկական կողմն ակնկալում է, որ բանակցությունների արդյունքում, և եթե հաջողվի, իսկ ես կարծում եմ, որ կհաջողվի հստակեցնել բոլոր հարցերը և ունենալ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիր, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այս մասին այսօր ԱԺ-ում, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցի, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է բնակության վայրեր վերադարձին, նախարարը նշեց, որ այդ մասին դրույթ կա հենց նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում:

  • Կիսվել: