Կայացել է Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը. ինչ են քննարկել
Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
՛՛Ընդգծվել է Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրումը, պարենի և դեղորայքի պակասը, կոնկրետ քայլերի հրատապությունը՛՛,-նշել է նա:


