կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է. Իրանի ԱԳՆ

Կասպից ծովում թուրքական ռազմական ներկայությունն անօրինական է. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության կոնվենցիայի արգելքի մասին:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով զորավարժությունների մասին լրագրողների հարցին, հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան հստակ պատասխան է տալիս ստեղծված իրավիճակին, փոխանցում է aliqmedia.am լրատվական կայքը:
 
Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Խաթիբզադեն նշել է, որ հարցը քննարկվում է երկրի ԱԳՆ-ում։
 
Բաքուն եւ Անկարան սեպտեմբերի սկզբին Կասպից ծովում զորավարժություններ են անցկացրել հարձակման եւ պաշտպանության գծով։ Թուրքական եւ ադրբեջանական բանակների ծովային հետեւակի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները Կասպից ծովի ավազանում ավարտվեցին կիրակի՝ սեպտեմբերի 12-ին:

  • Կիսվել: