երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը` ընդդիմությանը

«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը` ընդդիմությանը

Այս ընտրությունները խախտումների չափով բացառիկ էին. վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին ընտրակաշառքով, ընտրակեղծարարությամբ, մարդկանց ուղղորդելով ու վախեցնելով քվեներ ստանալ, Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե սա բացառիկ դեպք էր, երբ ընտրակեղծարարությամբ զբաղվել է ոչ թե իշխանությունը, այլ՝ ընդդիմությունը։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակեղծիքով և ընտրակաշառքով, իրենք դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում»։

Նա խոստացավ, որ բոլոր մեղավորները պատժվելու են ամենախիստ ձևով. «Այ հենց այսպես պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Բոլոր նրանց, ովքեր որ էս պետության դեմ փորձել են հանցանք գործել, կաշիները քերթվելու ա, ես ձեզ խոստանում եմ»,-ասաց Ավինյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հեռացրել այդ ուժերին ընտրապայքարից, Ավինյանը պարզաբանեց, որ դա արվել է «ողբ ու լացից» խուսափելու համար։ Նրա պնդմամբ, եթե նրանց հանեին պայքարից, հաջորդ հինգ տարիներին լսելու էին հայտարարություններ, թե «այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին, և մենք դա նրանց թույլ չենք տվել»։

  • Կիսվել: