Կառուցողաբար աշխատում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ՝ հարթելու բոլոր խնդիրները. Միրզոյան
Հայաստանի Հանրապետությունը կառուցողական մթնոլորտում աշխատելու է` հարթելու եղած խնդիրները։ Այս մասին այսօր Հանրային ալիքի ուղիղ եթերում նախընտրական մեծ հեռուստաբանավեճի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ է անելու Հայաստանը՝ հայ-ռուսական հարաբերություններում սկսվող ճգնաժամը կանխելու համար։
«Մենք կառուցողաբար և աշխատանքային մթնոլորտում աշխատում և աշխատելու ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ` հարթելու և պարզաբանելու եղած բոլոր խնդիրները։ Հայաստանին և Ռուսաստանին նորմալ գործընկերային հարաբերություններ են սպասվում»,-ասել է ԱԳ նախարարը:



