ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, որը վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կազմում ժամանել է Երևան, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

 Կանադայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Անիտա Անանդը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։

Այցի ընթացքում Անանդին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

  • Կիսվել: