Կա երկու ելք՝ վարչապետի խնդրանքը կատարել, կամ չկատարել. Փաշինյան
Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք, դրանք տարբեր բաներ են: Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ իր հորդորով հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ ԲԴԽ-ն գործադիր իշխանությունից անկախ պետք է լիներ:
«Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական եւ իրվական հնարավորություն: Ես կարծում եմ՝ այո: Ինչո՞ւ դատական համակարգում մենք ունենք այն խնդիրները, որոնք մենք ուզում ենք լուծել: Դրա համար կա մի առանցքային պատճառ: Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ անկախ դատական համակարգ: Եթե չուզենանք ունենալ անկախ դատական համակարգ, շատ բան խաղաղ կանցնի, վայրիվերումներ, ցնցումներ չեն լինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահի պաշտոնում գործադիր իշխանության ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին նշանակելն արդեն շտերը խնդրահարույց են համարում, նա արձագանքեց. «ԲԴԽ անդամության համար կան չափանիշներ, ԲԴԽ անդամը ընտրվում է այդ ափանիշներով: Մնացածը շատ հայեցողական է, որովհետեւ եթե որեւէ մեկը հասել է նրան, որ պետք է ընտրվի ԲԴԽ անդամ, ուրեմն ինքը ինչ-որ մեկն է, ինչժ-որ տեղ աշխատել է, գործունեության որոշակի ուղղություն ունի, ինչ-որ գործունեություն ծավալել է: Հետեւաբար, ով էլ հետագայում լինի կարող ենք որոակի չափանիշներով ասել՝ ինքը էստեղ է աշխատել, այնտեղ է աշխատել: Մենք ԲԴԽ-ում օրենքով սահմնված չափանիշներից չեղվով նշանակում չենք արել, եւ չի լ կարող լինել:
Այն, որ այսօր պրոցես կա, դա նշանակում է, որ մենք ուզում ենք անկախ դատական համակարգ ունենալ: Եթե մեր խնդիրը լիներ այն, ինչը դուք ասացիք, այդ խնդիրը վաղուց լուծված կլիներ: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ խնդիր պետռք է լիներ այդ խնդրի լուծման ճանապարհին:
Եթե շատ անկեղծ լինենք, այդ համակարգը պատրաստի դրած էր, 2018-ի դրությամբ, պետք էր ընդամենը գալ ու այդ համակարգի ղեկը ստանձնել, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, կա նաեւ մեդալի հակառակ կողմը. «Իմ ընկալմամբ անկախ դատական համակարգը հետեւյալն է, որ անկախ նրանից, թե ինքն ինչ որոշում է կայացրել, եթե նույնիսկ հարցեր ունենք, մենք ասում ենք՝ եթե դատարանը որոշել է, ուրեմն ճիշտը դա է: Մեր խնդիրն այն է, որ շատ դեպքերում դատարանը կայացնում է որոշումներ, որոնց վերաբերյալ մեր բոլոր վերաբերմունքը դա չի: Եվ հանրությունը, եւ քաղաքական ուժերը անընդհատ փնտրում են ձեռքեր, որոնք գնացել եւ ազդեցություն են ունեցել այդ որոշումների վրա:
Ես համոզված եմ, որ այսօր հազարավոր դատական ակտեր կան, որոնք իմ ասած չափանիշին համապատասխանում են, եւ այնպիսին են, որ ինչքան էլ հետազոտենք, կհամոզվենք, որ արդարչ ատարանի կայացրած որոշումներ են: Բայց էն փոքր խումբ որոշումները, որոնք մեծ արձագանք են առաջացնում, նեգատիվ են անդրադառնում ՀՀ-ում արդարության ու արդարադատության զգացումի վրա»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իդելականը նա կլիներ, որ ինքը որեւէ կապ չունենար այս պատմության հետ, որովհետեւ անկախ դատական համակարգի առանցքային իմաստը նա է, որ վարչապետը չառընդվի դրանց. «Բայց այսօր մեր խնդիրն այն է, որ դատական համակարգում այսօր ինչ տեղի է ունենում, այն գործերը, որոնք աղմուկ են առաջացնում, չեմ թաքցնի, քաղաքական շրջանակներում էլ կա ընկալում, որ ինչ-որ միջամտությունների արդյունք է այս վճիռը: Մարդը մտածում է՝ այս ամեն ինչը համաձայնեցվում է կառավարության շենքի եւ այնտեղ նստած մարդու հետ:
Այն, որ տարիներով գործերը ձգվում են, կայացվում են անհասկանալի որոշումներ, մարդիկ չեն հավատում, որ դա ինձ հետ համաձայնեցված չի»:
Հարցին՝ ԲԴԽ նոր նխագահն էլ կաշկանդված է լինելու, որ վաղն էլ իրեն կարող է վարչապետը զանգել եւ խնդրել հրաժարական տալ, Փաշինյանն ասաց. «Կա երկու ելք. Այդ խնդրնքը կատարել, կամ չկատարել: Ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ, ես չգիտեմ»: