կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։

Այսուհետ՝

Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի

Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ

Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։

Կաթնամթերք գնելիս ուշադրություն պետք է դարձնել դարակաշարերի գույներին։

Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ։

 

  • Կիսվել: