կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

  • Կիսվել: