Նարեկ Մկրտչյանը Չինաստան այցի շրջանակում այցելել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների համակարգման գրասենյակ
Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող շուրջ 600 անձանց համար անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում են խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստումներ։
Այցի ընթացքում ձեռք է բերվել այս ուղղությամբ համագործակցության պայմանավորվածություն։