Իշխող ուժը կոչ է անում ընդդիմադիրներին գալ դահլիճ եւ միաձայն ընդունել ԱԺ հայտարարության նախագիծը
Ուրախ եմ, որ ձեզ այստեղ տեսնում եմ. ես կարծում եմ՝ լավ միտք չէ այսօր այստեղ մրցակցող հայտրարություններ քննարկելը. կարծում եմ նաեւ լավ միտք չէ, եթե ԱԺ հայտարարությունը չընդունվի միաձայն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Նշենք, որ մինչ յդ ԱԺ նխագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ինքը ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել եւ կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին միաձայն ընդունել այն:
Ռուբինյանը դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ նշելով. «Այդ նախագծի վրա ես էլ եմ աշխատել, այդ թվում ձեր խմբակցության տարածած հայտարարության կետեր ներառելով այդ նախագծում: Ես մի առաջարկ ունեմ. Առաջարկում եմ բոլորով միասին ընդունենք հայտարարության նախագիծը: Առաջարկում եմ նաեւ ընդմիջում վերցնենք 20 րոպե, ձեր խմբակցության պատգամավոները գան դահլիճ եւ միասնական կողմ քվեարկենք հայտարարությանը: Դա կարեւոր է: Չեմ կարծում, որ այդ նախագծում կան կետեր, որոնք անընդունելի լինեն ձեզ համար: Գուցե կարող են ենլինել կետեր, որոնք չկան, եւ դուք կուզեիք, որ լինեին, բայց վստահ եմ, որ անընդունելի կետեր չկան: Առաջարկում եմ այս պատասխանատու օրը սկսել միասնականությամբ:
Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց. «Ոչ մեկը հայտարարության առումով մրցակցության մեջ չի մտնում: Ամբողջ գիշեր մենք աշխատել ենք, հայտարարության տեքստը, եթե անհրաժեշտ էր միանգամից ընդունել, ապա մենք նաեւ տեղյակ կլինեինք եւ դրա վրա կաշխատեինք: Բայց հայտրարության տեքստի հետ կապված մենք կարող ենք ունենալ որոշակի նկատառումներ, որ հենց այս իրավիճակին է վերաբերում, այն բոլոր գործընթացներին, որոը բերել է սրան, ժամանակի բաց թողնմանը, եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանի սադևրանքին նախապատրաստմանը: Այդ առումով հայտարարության տեքստերը բազամթիվ են եղել, մենք մրցակցության մեջ չենք մտնում: Մենք էլ ենք հայտարարության տեքստեր պատրաստել, որոնց վերաբերյալ դուք որեւէ բան չեք ասել եւ ներկա չեք գտնվել: Օրինակ, Շուշիի հռչակագրի մասին հայտարարությանը: Դրա համար հայտրարությանը պետք է ծանոթանալ, քննարկել, հետո կողմ լինել, կամ չլինել: Մեր առաջարկությունը հետեւյալն է, որ ժամանակ լինի լայն քննարկում իրականացվի, որից հետո նոր ընդունվի»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն նշեց. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես հիմա 20 րոպե ընդմիջում կհայտարարեմ, դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ հայտարարության նախագծին, կաշխատենք, կքննարկենք այն: Ցավոք, օրենքը նախատեսում է, որ միայն ԱԺ նախագահի կղմից կարող է հայտարարության տեքստ ներկայացվի: Այս 20 րոպեում քննարկեք, տեսեք ինչ առաջարկներ կլինեն ձեր կողմից, հետագայում քննարկումը կանենք այս դահլիճում: Նաեւ վարչապետի հետ հարցուպատասխան կլինի: Ես եւս մեկ անգամ հորդորում եմ՝ ձեր գործընկերներին դահլիճ կանչեք, հիմա դրա պահը չի»:
Նշենք, որ երկար բոյկոտից հետո այսօր ԱԺ նիստին ներկա էին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանը:


