հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 1-2-ը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ, հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։

Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար անվտանգային նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությանը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը  և այլն։

Նախանշվել են Հ.Յ. Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ։

  • Կիսվել: