երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Իշխան Սաղաթելյանն Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ում

Իշխան Սաղաթելյանն Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և ՀՀ-ում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն:

«Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգեւորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ՝ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ», - նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Իշխան Սաղաթելյանին.

«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով»։

  • Կիսվել: