Ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմությունը ծանր քար է, որը կապված է մեր ոտքերից և մեզ անընդհատ ուզում է քաշի ներքև՝ դեպի անցյալ. Հայկ Կոնջորյան
«Այս դիլեման կա, արդյոք ընդդիմությանը պետք է պատասխանել, թե պետք չի պատասխանել, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմությունը ծանր քար է, որը կապված է մեր ոտքերից և մեզ անընդհատ ուզում է քաշի ներքև, քաշի տանի դեպի անցյալ, որ մենք չխոսնեք ապագայի մասին»,- ԱԺ-ում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա շեշտեց, որ ՀՀ Աժ-ում կարևորը ներկան ու ապագան է, որի մասին պետք է խոսել:
«Մենք ունենք ապագայի որոշակի տեսլական, ասում ենք՝ ՀՀ-ն պետք է ունենա հստակ սահմանազատված սահմաններ, պիտի իր հարևանների հետ կարգավորի իր հարաբերությունները, տարածաշրջանում պիտի հաստատվի խաղաղություն, պիտի ունենա բաց սահմաններ, որ պիտի առևտուր անենք, պիտի երկրի տնտեսությունը աշխատի»,-նշեց նաև հավելեց, որ այս առումով քայլեր են անում՝ այլ հարց է, թե դրանցից քանիսն են հաջողվում, քանիսը՝ ոչ:
«Մենք մենակ չենք այս տարածաշրջանում, մեր գործողությունները պայմանավորված են նաև դիմացինի գործողություններով և այս պրոցեսի ժամանակ կարող են լինել տարբեր խութեր, մենք շատ կուզենանք,որ մեր ընդդիմությունը գա ու մեզ հետ բանավեճի մտնի ապագայի վերաբերյալ այս տեսլականի իրագործման մասին: Ընդդիմությունը պրոբլեմ ունի ոչ թե իրագործման ճանապարհի, այլ հենց բովանդակության հետ»,-ասաց նա: