երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ինչու՞ պարտվեցինք պшտերшզմում. պատասխանը կա զեկույցում. Անդրանիկ Քոչարյան

Ինչու՞ պարտվեցինք պшտերшզմում. պատասխանը կա զեկույցում. Անդրանիկ Քոչարյան

Որևէ զեկույց անհետ չի կորում. զեկույցը կարող է քնի, ոնց որ հաշվիչ տեխնիկան, բայց քանի որ այն ավարտուն վիճակում է, ինքը կիջնի ներքև, եթե պետք է իջնի, էլի կբարձրանա վերև, բայց այդ զեկույցում այնպիսի եզրահանգումներ կան, որոնք խիստ անհրաժեշտ է, որպեսզի մեր համապատասխան կառույցները, հատկապես պաշտպանական գերատեսչությունը, կարդան։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ–ում այդպես էլ չքննարկելուն:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք կարողացել ենք նաև մարդկանց կանչել, լսել, տեսագրություններ անել, մինչև վարչապետ։ Չկասկածեք, որ այդ զեկույցի կարևորությունը կարող է մի վայրկյան պակասել։ Ես մի քանի օր առաջ Հետքի գլխավոր խմբագրի հարցազրույցն էի լսում, որտեղ խոսվում էր, թե մենք ինչու պարտվեցինք։ Այդ «ինչու»-ի պատասխանը այնտեղ կա։

Իհարկե, լավ կլիներ, որ հիմա ինքը գար լիագումար նիստերի դահլիճ, բայց դա էլ որևէ բարդություն չի ներկայացնում, ինքը որ պահին անհրաժեշտ լինի, ձեր ասած գաղտնի բաժնից կբարձրանա, և ըստ էության զեկույցը կշարժվի իրեն նախատեսված ճանապարհով։

Այդ զեկույցն այսօր արդեն հասանելի է բոլոր այն կառույցներին, որոնք կարող են այդ զեկույցը վերցնել, կարդալ և անել որոշակի եզրահանգում՝ սկսած Գլխավոր դատախազությունից, Պաշտպանության նախարարությունից, քննչական մարմիններից։

Ինձ զարմացնում է, որ մեր պատգամավորներն ալարում են գնան, գուցե, եթե կարդալ չեն սիրում, գուցե տեսագրությունը նայեն, այնտեղ էլ հսկայական ծավալի տեղեկատվություն կա, որը նաև իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան։ Հիմա շատ նոր պատգամավորներ ունենք, ես չգիտեմ՝ ինչքանով են իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքների դրվագները այդքան խորությամբ հետաքրքրում, բայց ես շատ կուզեի, որպեսզի նաև ծանոթանան մեր հասարակության բոլոր այն շերտերը, որոնք ունեցել են ընտանիքում կորուստներ»:

  • Կիսվել: