չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն»․ Ավանեսյանը՝ ընդդիմության մասին

«Ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն»․ Ավանեսյանը՝ ընդդիմության մասին

Ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների կեղծման վերաբերյալ պնդումներն անհիմն են և հակասում են իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նրա՝ իշխանությունը արել է ամեն ինչ՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Ավանեսյանը նշել է, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են ժողովրդի կամքը, և ընդդիմությունը, ինչպես նախկինում, ժամանակի ընթացքում կհամակերպվի դրանց հետ։

«Բայց ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն։ Կհասկանան, որ ՀՀ-ում այլևս ժողովրդի կամքը հնարավոր չէ խեղել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ չհամաձայնելով լրագրողների դիտարկումներին, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառել։ Նա հայտարարեց, որ եղել են մի քանի նման անհատական դեպքեր՝ լրագրողների կողմից դիտարկված, դրանք առանձին կուսումնասիրվեն, և եթե մեղավորներ լինեն, կպատժվեն։

  • Կիսվել: