երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Իմ հարցերին պատասխանելու ձևն ու տևողությունը մի' մեկնաբանեք. դա ես եմ որոշում. Հակոբ Արշակյանը՝ լրագրողներին

Իմ հարցերին պատասխանելու ձևն ու տևողությունը մի' մեկնաբանեք. դա ես եմ որոշում. Հակոբ Արշակյանը՝ լրագրողներին

ՔՊ–ն քննարկում է այն բոլոր հարցերը, որոնք ընդգրկված են օրակարգում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ով գնում էր ՔՊ խմբակցության փակ հանդիպման։

«Հիմա հանդիպման եմ, պետք է գնամ, ու քանի որ չեմ կարող պատասխանել ձեր հարցերին, հարցեր էլ մի ուղղեք, որ անհարմար դրության մեջ չընկնենք»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ մի քանի անգամ «պետք է գնամ» ասելու փոխարեն կարող էր հարցին պատասխանել, նա արձագանքեց. «Դուք հարցը տվեք, ես էլ պատասխանել ու մի մեկնաբանեք իմ՝ հարցին պատասխանելու ձեւը։ Ձեւը, տևողությունը ես եմ որոշում»։

Հարցին՝ հանդիպումից հետո հարցերին կպատասխանի՞, Արշկյանը պատասխանեց. «Տեսնենք»։

  • Կիսվել: