երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Իմ գնահատմամբ՝ դա ֆաշիզմի դասական դրսևորում է․ Ալեքսանյանի հարցը ՄԻՊ թեկնածուին

Իմ գնահատմամբ՝ դա ֆաշիզմի դասական դրսևորում է․ Ալեքսանյանի հարցը ՄԻՊ թեկնածուին

«Հանձնաժողովի նիստում Ձեր թեկնածության քննարկման օրը ԱԺ-ի դիմաց մի ՀԿ ցույց էր անում, որի ընթացքում հնչել է ատելության խոսքի՝ ՀՀ տարեկան դոզայի քառապատիկը, մասնավորապես՝ «նիկոլականների մարմինները պետք է գլխիվայր կախել ծառերից», ինչպե՞ս  եք գնահատում նման բնույթի խոսույթով ցույցերի անցկացումը։ Իմ գնահատմամբ՝ դա ֆաշիզմի  դասական դրսևորում է։ Եվ ինչպե՞ս եք վերաբերվում, որ նմանատիպ ֆաշիստական խմբավորումների կողմից նրանց ներկայացուցիչները  ընդդիմադիր քաղաքական գործիչների ձեռամբ բերվում են ԱԺ և ներկայացվում որպես  ՄԻՊ թեկնածու»,- ԱԺ այսօրվա նիստում ՔՊ -ից Վահագն Ալեքսանյանը նման հարց ուղղեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին։ 

«Կոնրետ դեպքերի չանդրադառնալով՝  մի անգամ էլ արձանագրեմ, որ բռնության քարոզը, ատելության խոսքը  դրանք ամենաբացասական երևույթներն են, որ ընդհանրապես  կարող են լինել հասարակություն մեջ և, ինչպես արդեն նշեցի, դրանք տոտալ առումով տանում են անհանդուժողականության մթնոլորտի ձևավորմանը և, հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի ձևախեղման։ Բոլոր իրավիճակներում՝ անկախ նրանից դա երբ, ինչպես, ում կողմից է տեղի ունեցել, դա պետք է բացառել»,- նշեց Մանասյանը և հավելեց․ «Ինչ վերաբերում է ՄԻՊ ընտրության  գործընթացին, ես ինքս դրա մասնակից եմ և էթիկապես  կոռեկտ չեմ համարի այլոց վերաբերյալ գնահատականներ հնչեցնել, բայց մի կարևոր հանգամանք կընդգծեմ։ ՄԻՊ պաշտոնը, ի տարբերություն շատ այլ պաշտոնների,  քաղաքական ներգրավվածություն պահանջող պաշտոն չէ, հետևաբար վերջինիս ընտրությանը ևս պետք է վերաբերվել շատ լուրջ»։ 

  • Կիսվել: