Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին. Իրաքի առաջին տիկին
Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին բարեհամբույր շրջագայության և եկեղեցու պատմության ու հոգևոր նշանակության մասին կիսվելու համար, գրել է Իրաքի առաջին տիկինը:
«Բաղդադի ամենահին եկեղեցիներից մեկը այցելելիս անհնար է չմտածել քաղաքի բազմակողմանի բնույթի մասին: 1639 թվականին կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածնի հայկական եկեղեցին վկայում է բազմազան մշակույթների դարավոր համակեցության մասին: Սուրբ Ծննդյան նախօրեին մոմս վառելիս մտածում էի Իրաքի և ամբողջ աշխարհի քրիստոնեական համայնքների մասին։ Իմ ամենաջերմ մաղթանքներն եմ հղում բոլոր նրանց, ովքեր շարունակում են պահպանել իրենց հավատքն ու ժառանգությունը», - նշել է Շանազ Իբրահիմ Ահմեդը։


