երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Իլհամ Ալիևի գործընկերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի գտնվում է Հայաստանում. Բողոքի ակցիայի մասնակից

«Իլհամ Ալիևի գործընկերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի գտնվում է Հայաստանում. Բողոքի ակցիայի մասնակից

«Իլհամ Ալիևի գործընկերը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի գտնվում է Հայաստանում. Մեր պահանջը հետևյալն է՝ ազատ արձակել Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակցիներին, և Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին, ովքեր արդարություն պահանջելու համար եմ բանտախցում հայտնվել»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

«Մենք հավաքվել ենք՝ օտարերկրյա պաշտոնյաների ուշադրությունը մեր խնդրին հրավիրելու համար. 21-րդ դարում Իլհամ Ալիևի և ադրբեջանական տեռորի հետևանքով նախ օկուպացվել է Արցախը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ապօրինի պահվում է Բաքվում»,–ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Ավելի վաղ հայտնել էին, որ աաղաքացիները Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում «Dvin Seven Vision» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Պանելային քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։

  • Կիսվել: