ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հույս ունեմ` ՌԴ-ն որպես գործընկեր, որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին. ՔՊ պատգամավոր

Հույս ունեմ` ՌԴ-ն որպես գործընկեր, որևէ կերպ չի փորձի միջամտել ՀՀ ընտրություններին. ՔՊ պատգամավոր

Քիչ առաջ մեր եվրոպացի հյուրերը խոսում էին եվրոպական երկրներում ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու մասին, նաև այդպիսի խնդիրներ են արձանագրվել միջազգային դիտորդական առաքելություններում, օրինակ Մոլդովայում: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում նշել էր, որ 2025-ը նախընտրական տարի է և հնարավոր է որոշ դրսի ուժեր, այլ երկրներ փորձեն Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտել։

Հարցին՝ զեկույցում այդ ակնարկը Ռուսաստանի՞ն էր ուղղված, Խանդանյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը որպես գործընկեր երկիր և որպես մի երկիր, որը մշտապես հայտնում է, որ չի խախտում և հարգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, որևէ կերպ չի փորձի միջամտել մեր ընտրություններին»:

Դիտարկմանը, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարել իրավիճակը սահմանին, եվրոպացի գործընկերները ինչպես են պատրաստ աջակցել Հայաստանին ռազմական կամ դիվանագիտական ճակատում, Խանդանյանը պատասխանեց. «Մենք մեր գործընկերների բոլոր տեսակի աջակցություն ակնկալում ենք, թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական աջակցություն, որը ևս կարևոր է երկրի դիմակայության և անվտանգության տեսանկյունից:

Այո, այդ խնդիրների արձանագրումն է, որը ԱԽ քարտուղարը նշել է նաեւ որ մեզ ավելի ու ավելի է քաջարելում առաջ մղել խաղաղության իրակարգը: Մենք հավատում ենք, որ պետք է այդ օրակարգով առաջ գնալ, հակառակ դեպքում այդ խնդիրներն ավելի ու ավելի պրոբլեմատիկ են դառնալու և նոր իրավիճակներ են ստեղծելու: Եվ ամենակարևորը, մեր գործընկերների հետ մենք համագործակցում ենք, որ աջակցեն խաղաղության օրակարգի մեջ։ Եվ այս այցը ևս խաղաղության օրակարգին աջակցելու ևս մի դրսևորում է»:

  • Կիսվել: