շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. Զախարովա

Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ն և դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարավային Կովկասից, ամրապնդվել այտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունը:

«Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դեմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Հույս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման դեպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: Բոլոր վայրերում որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, ավելանում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն» բառերը», - նշել է նա:

  • Կիսվել: