չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը. Ռուբինյան

Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը. Ռուբինյան

Շատ իրատեսական է, որ այս իշխանությունը ընդունակ է ցանկացած այլանդակության` ներառյալ դիմելու Ադրբեջանին, որ հարձակվիր, որպեսզի ես մեղադրեմ այս շարժմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 15.05.2024

«Փաստորեն (Լոռիում և Տավուշում աղետի) կանխարգելման հնարավորություն ունեցել են....Միգուցե դիտմա՞մբ են արել(չեն կանխել աղետը)` կանխելու համար մեր ցույցը: Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, 30.05.2024, քիչ առաջ

Հուսով եմ` Վեհափառ Տերը կների ցածրիս, եթե խոնարհաբար հանդգնեմ կարծիք հայտնել, որ իր առաջնորդած ընդդիմադիր շարժումը սկսել է բացասաբար ազդել իր ենթակաների հուզական ֆոնի վրա: Գուցե հարգարժան սրբազանների սրտերն այնքան են լցվել ատելությամբ, որ սա սկսել է մթագնել նրանց բանականությունը:

Մեղք էլ չեմ վերցնի վրաս, որ ասեմ հենց այդպես է, բայց վարկած է»:

  • Կիսվել: