ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը տարբեր են, թեև կարող են փոխազդել իրար վրա. Ռուբինյան

ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացը և ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը տարբեր են, թեև կարող են փոխազդել իրար վրա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-ասաց նա և նշեց, որ տարածաշրջանում շատ գործընթացներ կարող են նպաստել։  

 Իսկ թե ինչու ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացեն, չի իրագործվում՝ Ռուբինյանը նշեց. «Այո՛,  այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ, և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը պատրաստ է հենց վաղը բացել սահմանը և դիվանագիտական հարբերություներ հաստատել»։  

Իսկ թե ինչու քայլ չի արվում՝ նշեց. «Չեմ կարող ասել, մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել այմանավորվածություներ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»։

Հնարավո՞ր է՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն հայ-ադրբեջանական պայմանագրի հաստատումից հետո՝ Ռուբինյանն արձագանքեց, որ թուրք դիվանագետի հետ հաստատել են՝ պայմանավորվածություններն առանց նախապայմանների են։

  • Կիսվել: