Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբա՛յր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. Գաբրիելյանը՝ ընդդիմությանը
Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձել է ընդդիմության կողմից Ռուբեն Ռուբինյանին ուղղված մեղադրանքներին և խորհրդարանական նոր մշակույթի անհրաժեշտությանը:
Նրա խոսքով՝ աբսուրդային է ընդդիմության այն հարցադրումները, թե ինչու է Ռուբեն Ռուբինյանը եղել կամ սովորել Թուրքիայում:
«Հույսով եմ՝ իմ ժամանակ չեք գա և ինձ չեք ասելու՝ եղբա՛յր, Բաքվում ես ծնվել, իսկ ինչո՞ւ ես ադրբեջանցի հանդիպել»,-ասել է Գաբրիելյանը և հիշեցրել, որ դահլիճում ներկաների զգալի մասը տարբեր առիթներով եղել է Թուրքիայում, և այդ փաստը քաղաքական շահարկումների առարկա դարձնելն անիմաստ է:
Պատգամավորը կրկնել է Ռուբինյանի՝ բարեկրթության և «զրոյական կետի» առաջարկը՝ քննադատելով խորհրդարանում տիրող երկերեսանիությունը: Ըստ նրա՝ քաղաքացիները վաղուց նկատել են, որ երբ տեսախցիկները միացված են, պատգամավորները միմյանց վիրավորում են, սակայն դրանց անջատվելուն պես սկսվում է «բաջան-բաջան» մտերմիկ շփումը։ Գաբրիելյանը կոչ է արել լինել ազնիվ և պահպանել բարեկրթության նորմերը թե՛ հանրության առջև, թե՛ առանց տեսախցիկների:



