Հիմա գնացել Սևանի ամառանոցում ինքնամեկուսացել են․ Գորգիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի մեկուսացման մասին
Մենք ասում էինք փակեք սահմանը, նրանք ասում էին վտանգ չկա, գրիպից ավելի շատ մարդ է մահանում։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Մենք ասում էինք վտանգավոր գոտիներից եկածներին մեկուսացնել է պետք, նրանք ասում էին դա լավագույն լուծումը չի։
Մենք ասում էինք խուսափեք մարդաշատ վայրերից, նրանք հանրահավաք էին անում։
Հիմա գնացել Սևանի ամառանոցում ինքնամեկուսացել են, դե թող ժողովուրդն ու բժիշկները ոնց ուզում են տակից դուրս գան։
Անպատասխանատվությունը էլ ո՞նց ա լինում։
Ակամա հիշում ես վարչապետի սիրած գիրքը»։