երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական արարողակարգի հաշվին

ՀՀ ժամանած փոխվարչապետների այցերը կլինեն պետական արարողակարգի հաշվին

Հայաստանի փոխվարչապետների հրավերով ՀՀ ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունների ծախսերը կիրականացվի պետական արարողակարգի հաշվին։ Նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Արտաքին հաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։
 
Ըստ նախագծի` Պետական արարողակարգի մասին օրենքում «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացության մեջ առաջարկվում է ներառել նաև ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները։ Իսկ ծախսերի ֆինանսավորումը իրականացվելու է պետական արարողակարգի ծառայության և հյուրնըկալող համապատասխան մարմնին ներկայացրած հաշվետվության հիման վրա։
 
«Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքով»,–նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:
Նշենք, որ նմանատիպ կարգավորումներն այժմ գործում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի պարագայում։

  • Կիսվել: