շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն քաղաքական, մշակութային, մարզական և այլ ոլորտի միջոցառումների անցկացումն է Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: 
 
«Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ է կալուգացի օլիգարխը (անհնար է պատկերացնել), արյունարբու օլիգարխը (մի էլ պատկերացրեք), բելառուսամետ օլիգարխը (լորդուհիների գագաթնաժողով) ու էլ մի պատկերացրեք:
 
Առավելագույնը կանցկացվեին Նիժնի տապըռի մշակութային օրերը Երևանում:
 
2026 թվականի մայիս՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում (մասնակցում է մոտ հինգ տասնյակ երկրի և միջազգային կազմակերպության ղեկավար):
 
ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովը՝ մինչև հարյուր երկրի պատվիրակություն:
 
ՖԻՖԱ-ի երիտասարդների 2029 թվականի աշխարհի առաջնությունը՝ շուրջ 30 խաղ Հայաստանում:
 
Ծանրամարտի աշխարհի առաջնություն՝ 2027 թվականին (մոտ 100 երկիր)
 
Ֆրանկաֆոնիայի 2027 մարզամշակութային խաղեր (մոտ 50 երկիր)
 
2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնություն:
 
Անվերջ շարունակելի ...»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: