ՀՀ-ում ձերբակալված ադրբեջանցին կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստից հետո, չնախատեսված իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ։ Խոսքը երեկ Հայաստանում քաղաքացիական անձանց կողմից հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին է։
«Ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերել են քաղաքացիական անձինք, հայտնաբերվածը կասկածվում է խաղաղ բնակչի սպանություն կատարելու մեջ»,- մասնավորապես, ասել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն մինչև այս պահը հստակ տեղեկություն չի հաղորդում՝ երեկ հայտնաբերված ու ձերբակալված երկրորդ ադրբեջանցի՞ն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին։


