երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՀՀ-ում 2 հոգի գյուլլել ոչ մեկն իրավունք չունի, դա Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի դեմ չէր, դա մեր երկրի դեմ արված քայլ էր. ԱԺ նախագահ

ՀՀ-ում 2 հոգի գյուլլել ոչ մեկն իրավունք չունի, դա Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի դեմ չէր, դա մեր երկրի դեմ արված քայլ էր. ԱԺ նախագահ

«ՀՀ-ն մշտապես քաղաքական բաժանումների խաչմերուկում է գտնվել, ղարաբաղյան ամբողջ պրոցեսը նման շահերի համար օգտագործվել է: Ես ոչ մի բան չեմ բացառում»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ կանխված ահաբեկչության հետ կապ ունեցած լինեն նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով Բագրատ Գալստանյանի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Մենք ասում էինք՝ ինքը քաղաքական դիակ է, ասում էինք՝ իրեն թողնելու ենք փողոցում, ինքը կոշիկի պես մաշվի: Պարզ էր, որ քաղաքական պրոցես ինքը չէր կարողանում գեներացնել: Հրանտ Մարգարյանն ասում էր՝ Հոկտեմբերի 27-ը պոռթկում էր և նման պոթկումներ կարող են լինել, այդ մարդիկ դրա մասին գրեթե բացեիբաց խոսում են: ՀՀ-ում երկու հոգի գյուլլել ոչ մեկն իրավունք չունի: Դա Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի դեմ չէր, դա մեր երկրի դեմ արված քայլ էր»:

  • Կիսվել: