երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՀՀ-ն պատրաստ է Հնդկաստանի հետ առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում. Միրզոյան

ՀՀ-ն պատրաստ է Հնդկաստանի հետ առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ առաջ մղել նոր հավակնոտ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով Հնդկաստանի իր գործընկերոջը` Սուբրահմանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Փաշինյանն էլ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ուղղված շնորհավորանքում նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմոլորտ գործընկերությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել:

  • Կիսվել: