ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման օրն ու վայրը հայտնի են
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշենք, որ կողմերի միջև նախորդ հանդիպումը Հայաստանի առաջարկով անցկացվել է հունվարին, Մոսկվայում:
Այս նյութը հասանելի է նաևРусский