ՀՀ-ի անկախությունն ինձ համար սրբություն է․ Վարդան Ղուկասյան
Ես ասել եմ՝ միություն կազմեք՝ որպես անկախ պետություն. հլը տեսեք՝ ինչ վայնասուն են սրանք բարձրացրել՝ աղավաղելով իմ խոսքերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր արած հայտարարությանը, թե պետք է Ռուսաստանի հետ միություն կազմել, իսկ ով դեմ է դրան, շատ տղա է։
Նա, մասնավորապես, ասաց. «Հայաստանի անկախությունը ինձ համար սրբություն է, այս ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքապետն ասել է՝ միություն մտնել գուբերնիա դառնալ։ Դա առնվազն բ-ի տղություն է նմանատիպ խոսքերը։ Ես երբեք նմանատիպ բան չեմ կարող ասել, բացեք խոսքերս լավ նայեք։
Չնայած դուք լավ գիտեք, ուղղակի ձեզ հանձնարարականները դրսից է, Թուրքիայից է։ Ձեր կառույցների 90% -ը Թուրքիայում է վերապատրաստվել։
Ի՞նչ ասեմ ես, ժողովուրդ ու՞մ եք սպասում։ Կարելի է համեմատել թուրքին ու ռուսին իրար հե՞տ։ 1056 թվականին այս քոչվոր տափաստանային ցեղը եկավ ու այդ օրվանից հայ ազգը կռվում է սրանց հետ։ 95% մեր հողերը գրավել են ու մենք կարող ենք համեմատական դնել ու ասենք, թե սրանք կարող է լավը լինե՞ն»։
Խոսելով խաղաղության մասին՝ Վարդան Ղուկասյանն ասաց. «Այսպիսի խաղաղություն իմ տեսակին պետք չի։ Հետո ո՞վ է խաղաղության երաշխիք տալիս, այդ ո՞վ է Թուրքիայի բերանը զսպաշապիկ հագցնելու։ Ասում էր՝ Արցախը տվեք դրանից հետո խաղաղություն կլինի։ Արցախը տվեցիք, խաղաղություն եղա՞վ։ Հիմա Զանգեզուրը կվերցնի, դուք գիտեք, թե խաղաղություն պիտի լինի՞, Ամերիկան կամ Եվրոպան կարող է այս բարբարոս ազգին կանգնեցնե՞լ։ Երբեք չհավատաք, հիշեք, ինչքան տվեցիք, այնքան ուզելու են, սրանց կանգնեցնելու միակ գրավականը զինվել, հզոր բանակ ունենալ, հզոր երկիր։
Ես չեմ հասկանում՝ մեզնից ի՞նչ են ուզում։ ես շատ լավ, հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել իմ հետևից, այ սատանեք։
Մոտ օրերս այլ բաների սպասեք։ Ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը, չխայտառակվեք։ Ես ասում եմ՝ այնպիսի հայտարարություններ կանեմ, որ դուք կտեսնեք ինչ կլինի ձեր գլխին։
Ես դիմում եմ միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին և մյուսներին, որ բոլորդ քարոզում եք դեմոկրատիա, դեմոկրատիան բռնաբարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր կարծիքը և ձեր խոսքը ասեք»:


