ՀՀ դեսպանը Պարագվայի ԱՀ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը
Համատեղության կարգով Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Պարագվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոյին: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման շրջանակներում զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը և երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Պարագվայի ԱՀ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից մշակված ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախագիծը: