երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

ՀՀ դեսպանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այսօր քննարկել են Երևանում միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ–ն։

«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանձին հարցեր` ներառյալ Երևանում միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացման առաջիկա ծրագրերը»,–ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: