երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան.Մամիջանյան

ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան.Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վիճակագրություն ունի՝ ՀՀ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։

«Այդպիսի վարկանիշ ունեցող քաղաքական միավորի ներկայացուցիչները լավ կլինի՝ սուս մնան։

Եթե պարոն Սիմոնյանը հպարտանում է այս կամ այն սոցիոլոգիական հարցումներով, այդ նույն հարցումներով իր վարկանիշը, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանի վարկանիշի կողմերն է, թող շարունակի դրանով հպարտանալ»,-ի պատասխան Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարության՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մամիջանյանը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն էլի հաղթելու է, իսկ 2026-ին ավելի շատ տոկոսով է հաղթելու։

  • Կիսվել: