ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾՀ նախագահին
«Մինչև այսօր հնարավոր է եղել էլեկտրաէներգիային սակագինը պահել նույն կետի վրա, ճիշտ այս օրերին՝ մինչև դեկտեմբերի վերջը, պետք է հայտարարենք, թե առաջիկա տարվա էլեկտրաէներգիայի սակագների ինչպիսին լինելը»,- ԱԺ-ում 2027 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նա նշեց, որ այս պահին մասնագիտական ստորաբաժանումները այդ խնդրի վրա են աշխատում, կհաշվարկեն և կոնկրետ պատասխան կտան։
Հայտարարելով, որ որպես հանձնաժողովի նախագահ միտում չունի սակագին թանկացնի, Մեսրոպյանն ասաց.բայց կարող է և թանկան, կարող է էժանանա, որևէ թանկացում դրա մեջ դիտարկել աղետ պետք չէ։ Զորօրինակ, հերիք է գազի գինը թանկանա մեր երկրում, բնականաբար էլեկտաէներգիայի սակագաներն էդ համամասնությամբ Հայաստանում թանկանալու են»,-ասաց Մեսրոպյանը՝ նշելով, որ ներդրումները նույնպես ազդում են սակագնի վրա։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ակտոմակայանի կյանքի երկարաձգման և ԲԷՑ ՓԲԸ-ի համապատասխան ծրագրերն իրականացնելու ներդրումային ծրագրերի և վարկերի հաշվին սակագները չեն բարրացրել, բայ հաջորդ տարիների համար պետք է նայեն․
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գրոծում են Սակագնային քաղաքականության և Ֆինանսական վարչությունները և Հ1-ի ռեպորտաժը, կապված ՀԷՑ-ի և նրա սեփականատիրոջ կալանավորման վերաբերյալ, իմ համար աբսուրդի ժանրից էր»,-ՀԾՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նշելով, որ ՀԷՑ-ը իր գործունեության հաշվետվությունները տվել է ՀԾՀ-ին՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց. «Էս պարագայում եթե հանցանք է եղել, ինչու Գարեգին Բաղրամյանը(նախկին նախագահը) կալանավորված էչ»։
Մանուկյանը նկատեց, որ գնահատականները հանձնաժողով է տվել։
Հիշեցնելով որ վարկերի տոկոսադրույքները սեփականատերն է վճարել և այն բեռ չի եղել սակագնի վրա՝ պատգամավորը հարցրեց.։
«ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել»։
Նա նաև նկատեց, որ ՀԾՀ վարչությունները նման բարձր աշխատավարձով պետք է գնային և ստուգեին ՀԷՑ-ը։
«Հիմա դուք պեչատել եք, որ ՀԷՑ-ն ամեն ինչ օրինական է արել, դրանից հետո մեղադրանք եք ներկայացրել,որ չարաշահում է եղել»,-ասաց Մանուկյանը և հարցրեց, որ եթե 1.5 տարի, ըստ իշխանությունների, չարաշահում չկա, ինչու չի իջնում ՝լեկտրաէներգիայի սակագինը։
Մեսրոպյանը նշեց, որ վարույթն այլ գերատեսչության տիրութում է։



