Հայտնի է՝ ինչ են քննարկել Միրզոյանն ու Լավրովը
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախանշվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական հետագա շփումների մասին


