Հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը․ Սամվել Կարապետյան
Այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը. փոփոխությունները գալիս են: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո, յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ թե պարզապես գոյատևելու համար, ես երաշխավորում եմ։
Զրո պարտություն, զրո զիջողականություն, զրո աղքատություն, զրո նվաստացում Փաշինյանի և նրա փոքրիկ խմբակի կողմից. այսօր սրանից կարևոր հարց չկա, հայերը պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի ուրիշները մեր փոխարեն չորոշեն մեր ճակատագիրը։ Պատմությունը կորոշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»:



