Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմшկшն բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։
«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ժամանակակից հայկական քաղաքական մտքի տարօրինակ օրինաչափության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարևոր որոշումները կայացվեն արտաքին խաղացողների կողմից», - ասել է Կալուգինը։



